00:00:00

Թալինի համայնքապետի գործողությունների առնչությամբ հաղորդում կուղարկենք հանցագործության մասին. Դանիել Իոաննիսյան

10:58, 03 մայիս 2026 Իրավական

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել

 

Իոաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Երկու օր տևած քննարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցինք, որ Թալին հանայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։

Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գունարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։
 
Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում։
Շուտով Հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր