00:00:00

Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները

23:53, 02 մայիս 2026 Իրավական

 

 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Ապրիլի 27-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վարդենիս քաղաքում գտնվող կիսաքանդ շինության ներսում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տեսակի ու տրամաչափի 175 փամփուշտ, տանկային ական, ծխագլանակ։

Հաջորդ դեպքը գրանցվել է ապրիլի 28-ին։ Ոստիկանության գվարդիայի Գորիսի պահպանության բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Տոլորսի ջրամբար տանող ճանապարհին հայտնաբերել են կտորով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր