Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Նշվում է, որ սա կլինի Թուրքիայի կողմից Հայաստան կատարվող առաջին բարձր մակարդակի այցը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնապես հրավիրել էր մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Երևանն ակնկալում էր Էրդողանի և Ալիևի մասնակցությունը։