«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ու նրա թիմը Գավառում հանդիպել են բնակիչների հետ։
Նրանց հետ զրույցի ընթացքում Թաթոյանն ասաց, որ ամենակարևոր քայլերից մեկը պետք է լինի բանակի ուժեղացումը, որպեսզի ունենանք անվտանգություն։
Մի արցախցի խոսեց իր խնդրի մասին ու ասաց, որ տեղահանումից հետո շահառու չի հանդիսացել, աջակցություն չի ստացել, ուզում է, որ արդարությունը վերականգնվի։
Թաթոյանն առաջարկեց միասին քայլել, լսեց ու արձանագրեց խնդիրը։
Կուսակցության վարչապետի թեկնածուն նաև հայտնեց, որ շուրջ երկու տարի չէր այցելել Գավառ, բայց շատ սիրում է քաղաքն ու տեղաբնակներին։
Մանրամասները՝ տեսանյութում։