00:00:00

Մշտադիտարկում իրականացնելը անհնար է այլ պետության տարածքում․ Մանասյանը՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին

12:20, 02 մայիս 2026 Քաղաքականություն

«Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,-Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Լևոն Սարդարյանի հետ զրույցում պաշտպանն ընդգծել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը. «Եթե քաղաքացիների կարծիքով` նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրել, որ դա անհնար է այլ պետության տարածքում»։

Անդրադառնալով ՄԻՊ անկախությանը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախությունը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, թե որքանով են այդ գործունեության համատեքստում քաղաքական դերակատարները բավարարված համարում իրենց քաղաքական նպատակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր