00:00:00

Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան

12:03, 02 մայիս 2026 Քաղաքականություն

Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ, գրել է Գագիկ Ծառուկյանը։

 

«Սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ եղել են իմ մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը կառուցողը, բերք ու բարիք ստեղծողը և սահմանը պահողը հենց աշխատավոր մարդն է։ Այդ պատճառով էլ մշտապես ընդգծում եմ՝ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործերով՝ գիտակցելով դրա իրական արժեքը։

 

Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել»,-գրել է Ծառուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր