00:00:00

Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին

08:35, 02 մայիս 2026 Քաղաքականություն

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկիին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հաջողություն մաղթելով՝ փոխնախարար Դիմիտրովսկին վստահություն է հայտնել, որ դեսպան Համբարձումյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումը կշարունակվի, և երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը կակտիվանա։

Զրույցի ընթացքում երկուստեք հաստատվել է տնտեսական հարաբերությունները հետագայում խթանելու համատեղ պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև առևտրի և գործարար համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների, ինչպես նաև զբոսաշրջության խթանմանն ուղղված միջոցառումների միջոցով։

Զրուցակիցները նաև հանձնառություն են հայտնել քաղաքական երկխոսությունը առաջ մղելու հարցում՝ ընդգծելով առաջիկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ այցելություններ և կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու կարևորությունը։

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր