Այսօր՝ աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը այցելել էր Արտաշատ։
«Անիտեքս» արտադրամասում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է՝ ցավոք, Հայաստանում արտադրությունները շատ չեն.
«Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Հայաստանում ամեն համայնքում լինի այսպիսի արտադրամաս։ Որպեսզի բոլոր համայնքների մեր հայրենակիցները հնարավորություն ունենան աշխատանք ունենալ, իրացնել իրենց աշխատանքի իրավունքը։
Արտաշատը բերի հողով լավ շրջան է Հայաստանում, բայց մենք շատ շրջաններ ենք այցելում, որտեղ ոչ շատ բերք են կարողանում ստանալ, ոչ էլ աշխատանք է լինում, և այդ շրջաններում շատ բարձր է աղքատությունը։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանում աղքատության հաղթահարման համար հիմնական, հարցը, որը պետք է լուծենք, աշխատատեղերի ստեղծումն է»։