00:00:00

Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածի՞ն չէ. Քոչարյան

20:51, 01 մայիս 2026 Քաղաքականություն

 

 

Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վարվում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից եկեղեցիների քանդմանը:

«Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու: Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածի՞ն չէ, եթե խաղաղությունը մի կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ, հարատև չէ, իրենք այս թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված իրենց թեզերը, միակողմանի խաղաղություն չի լինում»,-ասել է Քոչարյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր