Անլուծելի հարցեր չկան. Պապոյանը` Wildberries-ի և Ozon-ի հետ կապված իրավիճակի մասին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Wildberries և Ozon մարկետփլեյսներում հայկական ապրանքների վաճառքի հետ կապված խնդիրներին այսօր է ծանոթացել` ԶԼՄ–ների հրապարակումներից, բայց նշեց, թե արդեն իսկ հանձնարարականներ է տվել է խնդիրները հասկանալու, թե որ ընկերություններն են խնդիրներ ունեցել, ինչու, ինչ ժամկետով և այլն։
«Կարող է պարզվել, որ ձեռնարկատերերի 5%-ն ինչ-որ պատճառով խնդիրներ ունի, որոնք կլուծվեն 5 օրից։ Բայց երբեմն այնպես է լինում՝ մենք հուզական հայտարարություններ ենք անում, որոնք կարող են ազդել ընդհուպ մինչև միջպետական հարաբերությունների վրա։ Այնպես որ, առաջարկում եմ սառնասրտորեն մոտենալ բոլոր հարցերին»,- ասել է Պապոյանը։