Աշխատավորի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում Հանրապետության հրապարակում է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական հայացքի համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. «Եթե իհարկե այդ հայացքները չեն հակասում երկրի պետական քաղաքականությանը, ազգային անվտանգությանը։
Խաղաղ Հայաստանում բոլորը ունեն և ունենալու են հավասար հնարավորություններ, էստեղ գտնվող բոլոր մարդիկ ունեն տարբեր քաղաքական հայացքներ, իրենք դրա համար չեն հետապնդվում»։