Ինչպե՞ս է համաշխարհային բրենդ դարձած «Տաշիր» ընկերությունը ստացել իր անունն ու ի վերջո նման հռչակ ձեռք բերել։
Սամվել Կարապետյանը պատմեց, որ իր ուսանողության տարիներին իրենց շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան։
«Երբ արդեն Երևանում էի սովորում ու դասախոսները հարցնում էին՝ որտեղի՞ց ես, պատասխանում էի՝ Կալինինոյի շրջանից, 90 տոկոսը պատկերացում չուներ անգամ այդ շրջանի մասին։ Ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում։
Հասկացա, որ ամեն ինչ պետք է անեմ, որ մարդիկ կոնկրետ իմանան՝ ես որտեղից եմ։ Հիմա արդեն շատերը կոնկրետ գիտեն՝ Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում»,-նշեց «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։