00:00:00

Նելլի Մինասյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը դադարեցվել է․ նա դատապարտվել է

13:29, 30 ապրիլ 2026 Իրավական

Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տարածված տեսանյութին, որը նաև լայն տարածում է գտել լրատվական կայքերում և վերջիններիս կողմից նշվում է նաև անձի տվյալները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նելլի Մինասյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի 13.05.2025 թվականի թիվ 9/11֊Ա որոշմամբ դադարեցվել է: Որոշումն ուժի մեջ է մտել 22.06.2025 թվականին: Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը։

Փաստաբանների պալատի խորհուրդը Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցրել է այն հիմքով, որ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Թեև Նելլի Մինասյանը Փաստաբանների պալատի խորհրդի նշված որոշումը բողոքարկել է դատական կարգով, սակայն Խորհրդի նշված որոշումը կատարում չի նախատեսում և օրինական ուժի մեջ մտնելու պահից արդեն իր իրավական հետևանքն ունեցել է, որպիսի պայմաններում էլ Նելլի Մինասյանի անունը հանվել է փաստաբանների ցուցակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր