00:00:00

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

14:37, 29 ապրիլ 2026 Իրավական

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, այս մասին irakanum.am-ին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:

Հիշեցնենք, որ իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոնն օրեր առաջ ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նա 2 ամսով կալանավորվեց: Ավանեսյանի հետ ևս 3 քաղաքացի է ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որը ենթադրաբար առնչվում է նրանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր