00:00:00

Այս առաջընթացն արտացոլում է TRIPP-ի տեսլականը. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ Գյումրի-Կարս երկաթուղու շահագործման հանձնման ՀՀ-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի նիստի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն անդրադարձել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստին:

՛՛Այսօրը նշանավորում է կարևոր հանգրվան տարածաշրջանային կապվածության և խաղաղության համար։

Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Թուրքիայի Կարս քաղաքում՝ հայտարարելու Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման շուրջ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։

Սա կենսականորեն կարևոր առևտրային և տարանցիկ կապ է, որը միավորում էր տարածաշրջանը ավելի քան մեկ դար՝ մինչև 1993 թվականի հուլիսին Թուրքիայի և Հայաստանի սահմանը վերջին գնացքի հատելը։

Այս առաջընթացն արտացոլում է TRIPP-ի և Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի կողմից առաջ մղվող տեսլականը, որը կազմակերպվել էր ԱՄՆ նախագահի կողմից։ Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ նրանց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապերը վերականգնելու ուղղությամբ։

Նոր Հարավային Կովկասը՝ փոխկապակցված և խաղաղ, ձևավորվում է՝ համաձայն տարածաշրջանում կայունության և բարգավաճման հանդեպ նախագահ Թրամփի հանձնառության՛՛,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր