00:00:00

Զաքարյանը՝ բանակից 40 միլիոն դրամ հափշտակելու դեպքի մասին

17:55, 05 մարտ 2018 Իրավական

Մենք թիվ մեկ շահագրգիռն ենք՝ Զինված ուժերում ու Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող բոլոր տիպի իրավախատումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու: Այս մասին,  այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով բանակից 40 միլիոն դրամ հափշտակելու դեպքին: «Չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա, ցավոք, դրանք դեռևս կան, դեռևս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երևույթները, բայց, միևնույն ժամանակ, շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում», -ասաց Զաքարյանը, հավելելով, որ բանակում 40 միլիոն դրամը յուրացվել է պաշտոնատար անձի կողմից։ «Մանրամասները չասեմ, որովհետև քննությունը դեռևս ընթացքի մեջ է», - ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր