00:00:00

Կարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը

16:18, 27 ապրիլ 2026 Իրավական

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Վանաձոր տարածքային բաժնի պետը տեսահսկման ժամանակ նկատել է, որ կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում ազատազրկված անձի հետ հանդիպման եկած քաղաքացին դրսևորում է կասկածելի և տարօրինակ վարքագիծ:

Տեսահսկվող սենյակ այցելելուց հետո քաղաքացու խուզարկությամբ գոտկատեղի հատվածից հայտնաբերվել է մեկ փաթեթ՝ ընդհանուր 41.5 գրամ քաշով:

Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգվածով երկու առանձնացված փաթեթ, ևս երկու փաթեթ՝ 17.2 գրամ ընդհանուր քաշով, սպիտակ, փոշենման զանգվածներով:

Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր