00:00:00

Ադրբեջանում 8 պաշտոնյա է ձերբակալվել՝ բանակից տարկետում տալու համար կաշառք վերցնելու մեղադրանքով

21:50, 24 ապրիլ 2026 Իրավական

Ադրբեջանում ձերբակալվել է 8 պաշտոնյա, որոնք մեղադրվում են զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տրամադրելու համար կաշառք ստանալու մեջ։ Դրա մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ քրեական գործեր են հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Պաշտոնատար անձինք տարբեր չափերի կաշառք են ստացել առանձին անձանց զինվորական վարժական հավաքներից ազատելու, զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու, երկրից մեկնելու սահմանափակումներ չկիրառելու, ինչպես նաև այլ նմանատիպ գործողությունների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր