00:00:00

ՎՏԲ-ի նախկին թոփ-մենեջեր Տեր-Ավանեսովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

21:38, 20 ապրիլ 2026 Իրավական

ՎՏԲ-ի նախկին թոփ-մենեջեր Ալեքսանդր Տեր-Ավանեսովը, ով ձերբակալվել է հեռակա կարգով, հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից պետական պայմանագրերով շինարարության ժամանակ իրականացված հափշտակության քրեական գործի շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները:

«Միջազգային հետախուզում է հայտարարվել Վադիմ Վիգուլյարնիի և այլ մեղադրյալների քրեական գործից առանձնացված նյութերի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը սանկցավորել է ՎՏԲ բանկի նախկին ավագ փոխնախագահ, Կոստրոմայի մարզի նախկին սենատոր Ալեքսանդր Տեր-Ավանեսովի հեռակա կալանավորումը, ով ավելի վաղ հայտարարվել էր դաշնային հետախուզման մեջ:

«Տեխինվեստ» ընկերության նախկին համասեփականատեր Տեր-Ավանեսովն անցյալ տարի ճանաչվել էր սնանկ. արբիտրաժային դատարանում նրա դեմ ներկայացված են հայցային պահանջներ՝ գրեթե 2 միլիարդ ռուբլի գումարի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր