00:00:00

Գրոսմայստեր Լպուտյանը անձ է, ով նշանակալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ. ՖԻԴԵ-ն՝ Սմբատ Լպուտյանին առաջադրված մեղադրանքի մասին

11:19, 20 ապրիլ 2026 Իրավական

Շախմատի միջազգային Ֆեդերացիան (ՖԻԴԵ) հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին  մեղադրանք առաջադրելու մասին.

«ՖԻԴԵ-ն հաստատում է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին առաջադրված նախնական մեղադրանքներին:

Գրոսմայստեր Լպուտյանը անձ է, ով նշանակալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ՝ ինչպես շախմատի խաղատախտակի շուրջ, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ, և մենք հույս ունենք, որ իրավիճակը արագ կլուծվի օրենքի շրջանակներում՝ լիակատար հարգանքով բոլոր ներգրավված անձանց իրավունքների նկատմամբ։

Առանձին ցանկանում ենք նշել, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը երկար ժամանակ կարևոր է եղել շախմատի գիտության զարգացման և ՖԻԴԵ-ի կրթական ծրագրերի համար։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը ՖԻԴԵ-ի այս տարվա գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»:

Հիշեցնեն՝  Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ մեղադրանքն առնչվում է Մանկավարժական համալսարանի շախմատի գիտահետազոտական կենտրոնին. «Մենք կաշկանդված ենք նախաքննական գաղտնիքով, շատ մանրամասնել հայտնել չեմ կարող։ Այո, պաշտոնապես հայտարարվել է, որ երկու մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Սմբատ Լպուտյանը հստակ հայտարարել է, որ ինքը դիտավորությամբ որևէ արարք չի կատարել, իրեն չեն էլ մեղադրում, որ պետության փողերը թալանել է, նման բան չկա, չի էլ կարող լինել»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր