«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասներ է ներկայացնում իր դեմ հարուցված գործի հիմք դարձած հեռախոսազրույցի մասին:
«Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, 103-ամյա լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ իր ծննդյան օրվա կապակցությամբ հեռոիստացույց նվիրել»,-նշել է Ղումաշյանը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտե բերման էր ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին և կուսակցության ևս մեկ ներկայացուցչի ՝ Վերժինե Ստեփանյանին, բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալումը։
Ըստ այդ հաղորդագրության` բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:
Մանրամասները՝ տեսանյութում.