«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ առաջարկելով ավելացնել արդեն սահմանված գրավի չափը։
Փաստաբանը նշել է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է 4 մլրդ դրամ գրավից բացի վճարել ևս շուրջ 400 մլն դրամ։ Նա նաև ընդգծել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Կարապետյանը որևէ խախտում չի կատարել։
Նշենք, որ դատական նիստին զուգահեռ Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակում ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել Կարապետյանին։