00:00:00

Բիզնեսի հաջողության գաղտնիքը՝ ճիշտ ՏՏ գործընկեր. Լիդա Նալբանդյան

19:22, 13 ապրիլ 2026 Տնտեսություն

Հարցազրույց «ՍՄՄՀաբ» ՍՊԸ տնօրեն Լիդա Նալբանդյանի հետ


Ինչպե՞ս կբնութագրեք ՍՄՄՀաբի դերը ՏՏ շուկայում այսօր


ՍՄՄՀաբն այսօր հանդես է գալիս որպես ՏՏ լուծումների և տեխնոլոգիական գործընկեր։ Մենք աշխատում ենք ոչ միայն սարքավորումների կամ ծրագրային ապահովման վաճառքի վրա, այլ կենտրոնանում ենք հաճախորդի բիզնես խնդիրների ամբողջական լուծման վրա՝ սկսած վերլուծությունից, խորհրդատվությունից մինչև ներդրում և աջակցություն։

 

Ինչո՞ւ որոշեցիք ընդլայնել ձեր գործունեությունը և ավելացնել ՏՏ ուղղությունը


ՏՏ ոլորտը պահանջում է բարձր մասնագիտական գիտելիքներ և տալիս է երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։ Մենք տեսանք, որ շուկան զարգանում է, իսկ բիզնեսները ավելի ու ավելի շատ կարիք ունեն տեխնոլոգիական լուծումների, և որոշեցինք կենտրոնանալ այս ուղղության վրա՝ ստեղծելով ավելի կայուն և արժեք ստեղծող բիզնես։

 

Ի՞նչն է ձեր հիմնական առավելությունը


Մեր հիմնական առավելությունը մեր մասնագիտական մոտեցումն է և խորքային վերլուծությունը։ Մենք յուրաքանչյուր նախագծի դեպքում առաջարկում ենք հաճախորդին առավել համապատասխան տեխնոլոգիական լուծումը։ Մեր նպատակը ոչ թե տարբերակներ ներկայացնելն է, այլ առաջարկել այն լուծումը, որը լավագույնս կաշխատի տվյալ միջավայրում և կապահովի երկարաժամկետ արդյունավետություն։


Ի՞նչ դժվարությունների եք բախվում շուկայում


Շուկայում կան մի շարք մարտահրավերներ՝ մրցակցության բարձր մակարդակ, գնումների գործընթացների բարդություն, ինչպես նաև ֆինանսական ռիսկեր՝ կապված փոխարժեքների տատանումների և վճարման խիստ պայմանների հետ։ Այս ամենը պահանջում է ոչ միայն տեխնիկական, այլ նաև ռազմավարական մտածողություն։


Ի՞նչ են ձեր առաջիկա պլանները

Մեր հիմնական նպատակն է զարգացնել թիմի փորձը, ընդլայնել համագործակցությունը միջազգային արտադրողների հետ և մեծացնել մեր ներկայությունը շուկայում։ Մենք նաև կենտրոնանում ենք նոր հաճախորդների ներգրավման և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման վրա։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ պրոդուկտը թե գործընկերը


Այսօր շուկայում ավելի կարևոր է ճիշտ գործընկերը։ Նույնիսկ ամենալավ տեխնոլոգիան չի աշխատի արդյունավետ, եթե այն ճիշտ չի ներդրվում։ Հետևաբար, հաճախորդները ավելի հաճախ ընտրում են այն ընկերություններին, որոնք կարող են ապահովել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն։


Ինչպե՞ս եք պատկերացնում ՏՏ շուկայի զարգացումը Հայաստանում մոտակա տարիներին


Կարծում եմ՝ շուկան շարունակելու է զարգանալ և դառնալ ավելի մրցակցային։ Բիզնեսները ավելի մեծ ուշադրություն են դարձնելու կիբերանվտանգությանը, տվյալների կառավարմանը և թվային փոխակերպմանը։ Այդ պայմաններում առավելություն կունենան այն ընկերությունները, որոնք կկարողանան առաջարկել ոչ միայն տեխնոլոգիա, այլ նաև ռազմավարական մոտեցում և վստահելի գործընկերություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր