Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։