ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում, այս մասին գրել է պատգամավորի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ինչպես կանխատեսելի էր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,-գրել է փաստաբանը։