Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Մուշեղ Մխիթարյանն իր նկատմամբ կայացրած դատավճիռն ընդունեց արցունքներն աչքերին:
Մուշեղ Մխիթարյանի դատավճիռն ընթերցվեց առանց նրա շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանի ներկայության: Նշենք, որ մեղադրողը Մուշեղ Մխիթարյանի համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:
Irakanum.am