Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին։
«Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին գործուղել Հունաստանի Հանրապետություն (Դելֆի)»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Պատվիրակությունը Հունաստանում կլինի ապրիլի 21-23-ը ներառյալ։