Թուրքիան դրական է գնահատում Երևանի և Բաքվի մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը:
Նրա խոսքով՝ իր երկիրը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության զարգացումը։
Քուրթուլմուշը հավելել է, որ կարևորում է միջխորհրդարանական դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար:
Նա նշել է, թե խաղաղության ճանապարհին Բաքվի և Երևանի վերջին քայլերը տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն են ստեղծում և կարևոր են Անկարայի համար:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայում հայտարարել են, որ տարածաշրջանի մյուս պետությունները նույնպես կարող են ներգրավվել քաղաքական և միջխորհրդարանական երկխոսության մեջ: