00:00:00

Ձերբակալվել է թմրանյութ իրացնողը․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ

13:37, 09 ապրիլ 2026 Իրավական

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։

Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց, իսկ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, ընդհանուր մոտ ութ գրամ զանգվածով չորս փաթեթ, որն ըստ նրա՝ մարիխուանա է։ Նա հայտնեց նաև, որ վեց փաթեթ արդեն տեղադրել է տարբեր տեղեր։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 7-ին խուզարկվեց տղամարդու վարած «Ֆորդը»․ շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց նույն դեղնականաչավուն զանգվածով 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 30 գրամ էր։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր