00:00:00

Պայմանագրային զինծառայող է մահացել

14:13, 03 ապրիլ 2026 Իրավական

Քննչական կոմիտեն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ՊՆ զորավարժադաշտում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր