00:00:00

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

14:04, 03 ապրիլ 2026 Իրավական

Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են։

Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր