00:00:00

Կալանավորված 18-ամյա Դավիթ մայրը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին, խնդրել տալ երաշխավորություն․ փաստաբան

13:04, 02 ապրիլ 2026 Իրավական

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին, խնդրել տալ երաշխավորություն, սպասենք պատաախանին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, երեկ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ էր տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։

Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։

«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:

May be an illustration of text

May be an image of text

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր