00:00:00

18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում․ Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

19:59, 01 ապրիլ 2026 Իրավական

Փաստաբան Արամ Վարդևանյանը դատապարտել է եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո դպրոցական Դավիթ Մինասյանին կալանքի տանելու փաստը, հայտնել է նաև, որ կալանքի որոշումը կբողոքարկվի.

«Դավիթի՝ 18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում: Ցանկացած բռնություն միշտ դատապարտելի է, պարզապես պետք է դեպքն ամբողջությամբ դիտարկել: Քրեական գործ է հարուցվել, թող քննության առնվի՝ հարգելով անմեղության կանխավարկածը, բայց հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է:

Հիշեցման կարգով. Օրենսգրքով նախատեսված է բացի կալանքից՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ (համակցված) և այլն, բայց Մնացական Մարիտրոսյանը կիրառել է միայն կալանք:

Գործընկերների հետ միասին մի քանի ժամվա ընթացքում մուտքագրեցինք վերաքննիչ բողոքը և հրատապ միջնորդությունը՝ Գլխավոր դատախազին:

Իրավունքը պետք է գերակայի...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր