00:00:00

Չարենցավանի դատարանի շենքում ծեծկռտուք է եղել. կարգադրիչները վնասվածքներ են ստացել

18:25, 01 ապրիլ 2026 Իրավական

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր