00:00:00

Առաջարկի պակաս և պահանջարկի աճ. ինչու է թանկանում տավարի միսը Հայաստանում

23:03, 30 մարտ 2026 Տնտեսություն

Հայաստանի մսի շուկայում արձանագրվում է գների կտրուկ աճ։ Վերջին օրերին տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքը ավելացել է մոտ 1000 դրամով։

Վաճառողները իրավիճակը բացատրում են առաջարկի պակասով՝ նշելով, որ ֆերմերները չեն հասցնում ավելացնել արտադրության ծավալները։ Սակայն ֆերմերներն ընդգծում են, որ խնդիրը պայմանավորված է մի շարք երկարաժամկետ գործոններով։

Նրանց խոսքով, արոտավայրերի կրճատումը, որը տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունից հետո, էական ազդեցություն է ունեցել անասնապահության վրա։ Նախկինում կերային բազայի մի մասը ձևավորվում էր Լեռնային Ղարաբաղից, սակայն 2023 թվականից հետո այդ աղբյուրը փակվել է։ Բացի այդ, անվտանգության սահմանափակումները նվազեցրել են որոշ տարածքների օգտագործման հնարավորությունները։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ խոշոր եղջերավոր անասունների պահումը դարձել է պակաս շահավետ, ինչի հետևանքով նվազել է անասնագլխաքանակը և մսի արտադրությունը։ Արդյունքում շուկայում արձանագրվում է գների աճ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր