Ալեն Սիմոնյանի հետ վեճած Միքայել Մարգարյանի նկատմամբ խուլիգանություն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել. այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ հերթական միջադեպն էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների հետ ակցիա իրականացնող Միքայել Մարգարյանը և Ալեն Սիմոնյան միմյանց հայհոյել էին։