Հայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում, Х սոցիալական ցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
«Ես անհամբեր սպասում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը ԵՄ-ի մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ մեր հանձնառությունը»,- նշել է Կոշտան։