Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Այս մասին «Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Սա էլ մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, և դրա մասին այնքան են խոսել, որ կարծես թուղթ է դարձել։ Հիմա այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ են անում։
Եթե իսկապես վերլուծության շնորքն ունի, կգնա՞ր Արցախում կասե՞ր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ լավ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,-նշել է նա:
Քոչարյանը նաև վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում իրենք բերելու են երաշխավորված խաղաղություն։
«Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կարելի է ներդնել երաշխիքային համակարգը։ Իհարկե, պատերազմ չի լինի։ Եթե 21 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև չէինք ստորագրի Պրահայի հայտարարությունը։ Արցախը կորցրեցինք մի պատճառով՝ մեկ մարդ որոշեց, որ կարող է գնալ և Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Տեսանյութը՝ ստորև.