Դատարանը ՍԴ դիմելու միջնորդությունը մերժեց. «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստի ժամանակ հայտարարեց դատական նիստը նախագահող Լիլիթ Սադոյանը։
Նշենք, որ ՀԷՑ–ի փաստաբանական խմբի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել միջնորդություն, որպեսզի Սահմանադրական դատարանը ապօրինի ճանաչի էներգետիկայի մասին օրենքում ընդունված այն փոփոխությունները, որով հնարավոր եղավ ՀԷՑ-ը պետականացնել:
«Այս պահի դրությամբ գործի քննության այս փուլում դատարանը դեռևս հիմքեր չի տեսնում ՍԴ դիմելու։ Հետագայում անհրաժեշտություն առաջանալու պարագայում դատարանը իր նախաձեռնությամբ այդ գործընթացը կձեռնարկի»,-ասաց նիստը նախագահող դատավորը: