00:00:00

Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը

13:45, 21 մարտ 2026 Իրավական

Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը` չնայած նրան հատուկ հրավեր էին ուղարկել։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ քննիչը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը` շեշտելով, որ սա «երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինություն է»։

Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետը մեղադրյալի կարգավիճակում է. Ամենայն հայոց հայրապետին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Վեհափառ Հայրապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր