00:00:00

Վաղարշյան փողոցում մահացու վրաերթ իրականացրած վարորդը ձերբակալվել է

23:46, 20 մարտ 2026 Իրավական

 

 

Այսօր` մարտի 20-ին Երևան քաղաքի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

՛՛Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում Երևան քաղաքում բեռնատար ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ հորդորում ենք ճանապարհային երթևեկության մասնակիցներին, հատկապես՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներին, ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները՛՛,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր