00:00:00

50-ամյա տղամարդու մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ

12:07, 20 մարտ 2026 Իրավական

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Արարատի մարզի պարեկային ծառայողների հետ։

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվեց 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ։

Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր