00:00:00

ԱԺ պատգամավորները գործուղվել են Բրյուսել

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստին մասնակցելու համար մարտի 18-20-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) են գործուղվել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը,  Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Թումասյանը, Արթուր Խաչատրյանը, Տաթևիկ Գասպարյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների  բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հարությունյանը:

Կարգադրությունը մարտի 17-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր