00:00:00

Դատարանում ցուցադրվեց մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը

19:15, 18 մարտ 2026 Իրավական

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում քննարկվեց մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը՝ գործին առնչվող փաստաթղթերը ստանալու վերաբերյալ: Հարցի քննարկումից հետո շարունակվեց ապացույցների հետազոտությունը, որը մեկնարկել էր նախորդ դատական նիստին: Դատարանում ցուցադրվեց ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը, մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 15։00–ին։

Հիշեցնենք՝  2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ  սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող։  Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր