Միքայել սրբազանի տնային կալանքը դատարանը պահպանեց, Շիրակի թեմի առաջնորդին թույլատրվեց մասնակցել կիրակնօրյա պատարագներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել չթույլատրվեց:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատությունից մեկ ամիս անց այցելել էր Իզմիրլյան ԲԿ՝ բուժզննման: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։