00:00:00

Բժիշկը ռեկորդային ժամկետում վիրահատություն է արել՝ փրկելով հիվանդի կյանքը

21:46, 01 հունիս 2018 Աշխարհ

Ռեկորդային կարճ ժամկետում արված վիրահատությունը փրկել է 89-ամյա հիվանդին ուղեղի կաթվածից։ Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վիրաբույժը հիվանդի քներակ հատուկ սարք է ներդրել 15 րոպեից ավելի քիչ ժամանակում, ինչը հիվանդի կյանքն է փրկել։ «МК»-ի փոխանցմամբ՝ տարեց տղամարդուն հիվանդանոց են հասցրել տարբեր գանգատներով՝ նա բողոքել է գլխապտույտներից, հիշողության մասնակի կորստից, ժամանակի մեջ կողմնորոշման կորստից։ Բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են քներակի կրիտիկական ստենոզ՝ աթերոսկլերոզի ֆոնին, այսինքն՝ տղամարդու արյունատար անոթը խցանվել էր՝ դժվարացնելով արյան շրջանառությունը։ Տղամարդու մոտ շատ արագ կարող էր ուղեղի կաթված առաջանալ։ Տղամարդու կյանքը փրկելու համար բժիշկները որոշել են քներակում հատուկ ստենտ տեղադրել, որը կլայնացներ անոթը՝ հեշտացնելով արյան շրջանառությունը։ Այս գործընթացը սովորաբար ավելի քան 30 րոպե է տեւում, երբեմն՝ մեկ ժամ։ Սակայն հաշվի առնելով տղամարդու տարիքը եւ վիճակը՝ բժիշկները ստիպված են եղել արագացնել գործընթացը։ Վիրաբույժ Բորիս Ռուդենկոյին հաջողվել է 12 րոպեում անցկացնել վիրահատությունը։ «Սա ռեկորդային ժամկետ էր, սակայն դա հաջողվեց դա իրականացնել շնորհիվ ահռելի փորձի, մեր կենտրոնում ավելի քան 300 նման վիրահատություն ենք իրականացրել»,- նշել է վիրաբույժը՝ շեշտելով, որ իրենք ստիպված էին արագ իրականացնել գործընթացը, քանի որ տղամարդու սիրտը կարող էր չդիմանալ վիրահատությանը։ Ներկայումս տղամարդը իրեն բավական լավ է զգում եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր