00:00:00

Խորթ մայրը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության փորձի և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ. ՔԿ

11:45, 18 մարտ 2026 Իրավական

1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմքով ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է քրեկան գործ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։ 

«1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձը անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ)»,-գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր