00:00:00

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար. փաստաբան

17:44, 17 մարտ 2026 Իրավական

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար, այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա նշել է, որ «Սրբազան պայքարի» դեմ իրավական արշավանքները ո՛չ սկսվել ո՛չ էլ, ցավոք սրտի, ավարտվում են «տեռորիզմի տխրահռչակ մեղադրանքներով»։

Բոլոր գործերի մասին առանձին խոսելու առիթներ դեռ կլինեն։

Ու մինչ 18 արդարների գործով հանրային մեղադրողները վայքաբովթ հիմնավորումներ են բերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024թ. իբրև թե կարգազանց խաղաղ հավաքների կազմակերպումը։

Կոնկրետ այս գործով ասում են՝ երբ Լիդյա Մանթաշյանը ծանուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ Սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն այդ փաստի ուժով դարձել է ապօրինի։

Դատարանները, ի դեպ, հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը, և չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի»,- նշել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր