Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը տնային կալանքից ազատ արձակվեց։
Սրբազանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառվեց վարչական հսկողությունը՝ համատեղ բացակայելու արգելքի հետ։
Սրբազան Հորն արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։
Սրբազանին արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։