Եկեղեցին ընտանիքն ընկալում է որպես փոքր եկեղեցի, այս մասին նշում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Սուրբը լսել է, որ խանութում տարեց կինը երիտասարդ աղջկան խորհուրդ է տվել. «Ամուսնացի՛ր, դուրդ չի գա, բաժանվի՛ր»։
Հայր Սուրբը սա անպատասխանատու ու անլուրջ մոտեցում է համարում ընտանիք հասկացությանը։
«Եթե ուզում եք երջանիկ լինել՝ ստեղծեք ձեր ուրույն դրախտը՝ ամուր ընտանիքը»,- նշել է Հայր Զաքարիան։